Վերջին թարմացումը՝ 2026 թվականի սեպտեմբեր

Վերադարձի և չեղարկման քաղաքականություն

Ապրանքը ստանալու պահից սկսած՝ դուք ունեք 14 օր այն վերադարձնելու համար։

Խնամքի և կոսմետիկ միջոցներ

Համաձայն ՀՀ կառավարության որոշման՝ խնամքի և կոսմետիկ միջոցները ենթակա չեն վերադարձի կամ փոխանակման։

Պաշտպանիչ պլաստիկ փաթեթավորում

Եթե ապրանքը վաճառվում է պաշտպանիչ կամ թափանցիկ պլաստիկ փաթեթավորմամբ, այն կարող է վերադարձվել միայն այն դեպքում, եթե պաշտպանիչ փաթեթավորումը չի բացվել կամ վնասվել։ Պաշտպանիչ փաթեթավորումը բացելուց կամ հեռացնելուց հետո ապրանքը վերադարձի կամ փոխանակման ենթակա չէ։

Առանց պաշտպանիչ փաթեթավորման ապրանքներ

Եթե ապրանքը չի ունեցել պաշտպանիչ կամ թափանցիկ պլաստիկ փաթեթավորում, այն վերադարձի կամ փոխանակման ենթակա չէ։

Ապրանքի վիճակը

Վերադարձի հնարավորությունից օգտվելու համար ապրանքը պետք է լինի չօգտագործված և գնման պահին ունեցած վիճակում։ Այն պետք է լինի իր սկզբնական փաթեթավորման մեջ և ունենա գնումը հաստատող փաստաթուղթ։

Վնասված, թերի կամ սխալ ապրանք

Վնասված, թերի կամ սխալ ապրանքի ստացման դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝ հնարավորինս արագ ներկայացնելով պատվերի տվյալները և ապրանքի վիճակը։

Պատվերի չեղարկում

Պատվերը կարող է չեղարկվել մինչև ապրանքը հաճախորդին առաքելը։ Չեղարկման համար անհրաժեշտ է կապ հաստատել մեզ հետ և տրամադրել պատվերի տվյալները։

Ապրանքը հաճախորդին առաքելուց և ստանալուց հետո պատվերի չեղարկումն այլևս հնարավոր չէ։ Այդ դեպքում, եթե հաճախորդը ցանկանում է վերադարձնել ապրանքը, վերադարձը իրականացվում է սույն «Վերադարձի քաղաքականությամբ» սահմանված պայմանների և ժամկետների համաձայն։

Ապրանքի վերադարձի դեպքում առաքման համար վճարված գումարը վերադարձման ենթակա չէ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։